Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 27.04.2021   18:00   47

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 14, անձնական ունեցվածքի գողության և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 7-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, ապօրինի ծառահատման՝ 3, անձի առևանգման, ավազակային հարձակման, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության՝ 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, ընտանեկան բռնության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ տարածելու, առևտրային կաշառքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և վրաերթի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb