Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 02.04.2021   18:00   65

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 15, խարդախության` 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, յուրացման կամ վատնման` 3, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2, սպանության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության, ինքնիրավչության, պատմության և մշակութային հուշարձանները վնասելու, հանցագործություն պարտակելու ու թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության՝ 2, և վրաերթի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնե


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb