Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 18.02.2021   18:00   70

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության` 7, ընտանեկան բռնության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, թմրանյութի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ծեծի, պետական սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, փաստաթուղթ կեղծելու, ալիմենտը վճարելուց խուսափելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, խարդախության՝ 2, և ապօրինի ծառահատման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Պիտակներ
         կամավոր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb