Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 20.01.2021   18:00   49

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության` 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, սպանության սպառնալիքի, ինքնավնասման, թմրանյութի իրացման ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb