Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 11.01.2021   18:00   39

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 8-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 5, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 4-ական, բնակարանային գողության՝ 3, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, ինքնիրավչության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը՝ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու և ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր պահելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 16 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 3 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb