Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 25.12.2020   18:00   63

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, հարկերից խուսափելու ու ընտանեկան բռնության՝ 3-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությանը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի ակամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Պիտակներ
         զենք-զինամթերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb