Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 24.12.2020   18:00   46

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, Հանրապետության նախագահին, ԱԺ-ին, Կառավարությանը, ՍԴ-ին պարտադրելու, մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու, բռնությունը հրապարակային արդարացնելու ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 


 Պիտակներ
         անհետ կորած


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb