Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 26.11.2020   18:00   49

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 39 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, յուրացնելու կամ վատնելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, ծեծի ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և կողոպուտի 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Պիտակներ
         հանցագործություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb