Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 18.11.2020   18:00   33

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 2-ական, բռնաբարության, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, շորթման, դրամանենգության և թմրանյութի հայտնաբերման ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող։

Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Պիտակներ
         հետախուզվող։


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb