Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 12.11.2020   18:00   26

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 29 դեպք։

Մասնավորապես՝ թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, խարդախության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Պիտակներ
         զենք-զինամթերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb