Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 16.10.2020   18:00   38

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 39 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 4-ական, յուրացման կամ վատնման՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու, ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պետական սահմանն ապօրինի հատելու ու ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և վրաերթի 2-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 2 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



 Պիտակներ
         հանրապետությունում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb