Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 14.07.2020   18:00   100

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 20, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, յուրացնելու կամ վատնելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, անձնական ունեցվածքի գողության, սպանության սպառնալիքի և ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերի, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու, ծեծի, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, փաստաթուղթ կեղծելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, բնակարանային գողության, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



 Պիտակներ
         հետախուզվող


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb