Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 09.07.2020   18:00   155

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, ընտանեկան բռնության՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, երեխային ծնողից ապօրինի զրկելու, ծեծի, սուտ մատնության ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1-ական անհետ կորած և հետախուզվող։

Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



 Պիտակներ
         ճանապարհատրանսպորտային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb