Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

03.02.2020   18:04   128

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 164 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 59, մարմնական վնասվածք հասցնելու` 15, խարդախության` 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 9, յուրացման կամ վատնման և ծեծի՝ 7, ապօրինի ծառահատման՝ 4, զենք-զինամթերքի առգրավման ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 3-ական, բնակարանային գողության, սպառնալիքի, սառը զենքի հայտնաբերման և թմրանյութի ապօրինի իրացման՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, խուլիգանության, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինքնիրավչության, թմրամիջոցի մաքսանենգության, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը խախտելու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել` 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ 2 և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 76-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



 Պիտակներ
         օպերատիվ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon