Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 31.01.2020   18:05   272

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության` 11, մարմնական վնասվածք հասցնելու` 7, բնակարանային գողության՝ 6, յուրացման կամ վատնման՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, թմրամիջոցի մաքսանենգության ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու և ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 4 հետախուզվող:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



 Պիտակներ
         պատահարներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon