Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 25.12.2019   18:00   918
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, ծեծի՝ 2, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, ալիմենտը վճարելուց խուսափելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, առևտրային կաշառքի և հանցագործությունը պարտակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնան՝ 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



 Պիտակներ
         հանցագործություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon