Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 18.12.2019   18:00   223

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի՝ 3-ական, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, սպանության սպառնալիքի ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարհ՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու և հրդեհի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



 Պիտակներ
         Օպերատիվ իրավիճակը հանրապետությունո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon