Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

02.12.2019   18:00   151
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 136 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 40, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, սպանության սպառնալիքի՝ 9, ծեծի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, անձի առևանգման, համակարգչային հանցագործության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտրական իրավունքի խախտման, զենք-զինամթերք ապօրինի պահելու, սառը զենք կրելու և պահելու, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, ինքնիրավչության, համակարգչային տեխնիկայի միջոցով անձի վերաբերյալ արատավորող տվյալներ հրապարակելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և ավազակային հարձակման՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



 Պիտակներ
         օպերատիվ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon