Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 07.11.2019   18:00   98
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու` 5, յուրացման կամ վատնման՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, հարկերից խուսափելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, թմրամիջոցի մաքսանենգության, պատմամշակութային արժեքները վնասելու, կաշառք տալու ու զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և այլ հանցագործության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հանցագործություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon