Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 03.10.2019   18:00   89
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 83 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 21, յուրացման կամ վատնման` 12, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, թմրամիջոցներ փոխադրելու կանոնները խախտելու՝ 2, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, պետական սահմանն ապօրինի հատելու, սուտ մատնության, ինքնիրավչության, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելու կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելու կամ իրացնելու և անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու՝ 3 և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հանցագործություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon