Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 02.09.2019   18:34   96
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 107 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 27, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 15-ական, ծեծի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման` 7, անձի առևանգման՝ 3, յուրացման կամ վատնման, խուլիգանության, կողոպուտի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու, կաշառակերության, դժբախտ պատահարի, փաստաթուղթ կեղծելու, գույքն անզգուշությամբ վնասելու, անառակաբարո գործողություններ կատարելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, գույքի դիտավորությամբ վնասելու, որսագողության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, սառը զենքի հայտնաբերման և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 8-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, բնակարանային գողության, մարմնական վնասվածք հասցնելու, խուլիգանության և խարդախության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 56 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 85-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հանացագործություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon