Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

16.08.2019   16:54   140
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված ։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 12-ական, խարդախության 11, թմրամիջոցի հայտնաբերման ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 5-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, սպանության սպառնալիքի, հանկարծամահության ու առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության 1-ական։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         թմրամիջոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon