Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 16.07.2019   18:45   121
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`հուլիսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։

Մասնավորապես, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 12-ական, անձնական ունեցվածքի գողության ու ծեծի 4-ական, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու, ավտոմեքենայի նույնականացման համարանիշը կեղծելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու, ջրերն աղտոտելու, գույքն անզգուշությամբ վնասելու և սուտ մատնության 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և կամավոր ներկայացել՝ 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության փորձի 2-ական, մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ստորաբաժանումներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon