Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 21.01.2019   14:13   317

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 114 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 34, խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 17, զենք-զինամթերքի հայտնաբերման 6, խուլիգանության ու ծեծի 5-ական, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, շորթման և որսագորության 2-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, կաշառակերության, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անառակաբարո գործողությունների, փաստաթղթի կեղծիքի, թմրանյութի իրացման և ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, բնակարանային գողության 3, ավազակային հարձակման, խարդախության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 42 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



 Պիտակներ
         Օպերատիվ իրավիճակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb