Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

17.01.2019   11:22   294

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու և փաստաթուղթ կեղծելու 7-ական, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման ու ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման և ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռք բերելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, դրամանենգության, ծեծի, սուտ մատնության, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու ու անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպք։ 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



 Պիտակներ
         Օպերատիվ իրավիճակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon