Օնիկ Գասպարյանի գործով Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է

Իրադարձային 05.04.2021   13:48   36


ՀՀ վարչական դատարանը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը։

Դատարանը մերժել է պատասխանողի միջնորդությունը՝ ընդգծելով, որ պատասխանողը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ առ այն, որ հանգամանքների փոփոխությամբ պայմանավորված` վերացել է հայցի ապահովման միջոցի անհրաժեշտությունը, իսկ դատական ակտերի իրավաչափության վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի փաստարկները հիմք չեն հայցի ապահովումը վերացնելու համար։

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:

Դատարանը մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Արդեն ապրիլի 2-ին նշանակված դատական նիստին վարչապետի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ վերացնել հայցի ապահովումը։ Վարչապետի ներկայացուցիչը պնդել էր, որ Գասպարյանի գործով հայցի ապահովման հիմքը բացակայում է։


 Պիտակներ
         Օնիկ Գասպարյան Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb