Օմանի ծոցում նավթակիր նավերի վրա հարձակմանն առնչվող տեսանյութ է հրապարակվել

Աշխարհ 14.06.2019   20:57   185
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների զինված ուժերը տեսանյութ են հրապարակել, որը ենթադրաբար վկայում է Օմանի ծոցում երկու նավթակիր նավերի վրա հարձակման մեջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներգրավվածության մասին։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը երեկ հայտարարել է, որ տեսանյութում երևում է, թե ինչպես են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավերի անձնակազմերը նավթակիրներից մեկից դուրս բերում չպայթած արկերի նմանվող առարկաներ։

Պաշտոնյաները CNN-ին ասել են, թե Պենտագոնը կարծում է, որ դա իրանական ուժերի ներգրավվածության վկայությունն է:

Այս հարձակման համար ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մեղադրում են Իրանին, պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքում է մեղադրանքները:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Օմանի ծոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon