Օլիպիական խաղերը հնարավոր է չեղարկվեն

Սպորտ 22.05.2020   20:15   272

Ըստ միջազգային մամուլում շրջանառվող լուրերի՝ արդեն իսկ 1 տարով հետաձգված օլիմպիական խաղերը հնարավոր է չեղարկվեն։

BBC-ի փոխանցմամբ՝ նման հավանականության մասին հարցրել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, որը չի բացառել:

«Ես հասկանում եմ՝ դու չես կարող անընդհատ 3-5 հազար աշխատակից վարձել կազմկոմիտեի համար: Դու չես կարող ամեն տարի փոփոխել միջազգային մարզական մեծ ֆեդերացիաների օրացուցային պլանները: Դու չես կարող անընդհատ անորոշության մեջ պահել մարզիկներին: Հնարավոր չէ այդքան ծանրաբեռնել օրացույցը օլիմպիական մյուս խաղերի միջոցառումների հետ միասին, հետեւաբար այս առումով ես հասկանում եմ ճապոնացի մեր գործընկերներին»,- ասել է նա:

Հարցին, թե որքանո՞վ է վստահ, որ խաղերը կկայանան, Բախն ուղիղ չի պատասխանել: Նա ընդգծել է, որ դա կախված է հանգամանքներից: Ըստ նրա՝ պետք է սպասեն իրադարձությունների զարգացմանը, որպեսզի տեսնեն՝ ինչ տեսք է աշխարհն ունենալու, ու համապատասխան որոշումներ կայացնեն:



 Պիտակներ
         Օլիպիական խաղեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon