Ոհմակի սոցիալական կառուցվածքը

Մտորման համար 15.06.2019   12:00   230
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հարաբերությունների բնույթը

Ոհմակում հարաբերություններն այլասիրական են։ Այսինքն՝ յուրաքանչյուր կենդանի իր անձնական հետաքրքրությունները ենթարկեցնում է «ողջ կոլեկտիվի» հետաքրքրություններին։ Փոխհարաբերությունների այլ ձևերի ժամանակ ոհմակը որպես մեկ ամբողջական օրգանիզմ գոյություն ունենալ չի կարող։ Կենդանու կարգը կախված է նրա հոգեկանի զարգացման աստիճանից և ոչ թե միայն ֆիզիկական բնութագրերից։

Չէ՞ որ, ինչպես հայտնի է, գոյատևում է ոչ միայն ամենաուժեղը, այլ նաև ամենախելացին։ Իսկ առաջնորդը տիպված է լինում կազմակերպել որսը (գայլերը խմբակային որս են անում, ինչն էլ լավ կազմակերպվածություն է պահանջում), այն կիսելու որոշում ընդունել։ Դրա համար էլ ոհմակում խաղաղություն է իշխում։ Փոքրերը լսում են մեծերին ու իրենց լրիվ պաշտպանված են զգում, իսկ մեծերը իրենց վրա են վերցնում բոլորի համար պատասխանատվությունը։

Գայլի ոհմակը յոթ կարգ կամ աստիճան ունի։ Այն հիանալի կազմակերպված հասարակություն է, որտեղ ամեն մեկը հասկանում է իր իրավունքներն ու պարտականությունները։ Ղեկավարումը տեղի է ունենում առանց ուժային եղանակների։ Ամեն ինչ հստակ կազմակերպված է, դերերը բաշխված են, ոչ մեկը մյուսին չի խանգարում, բայց չգիտես ինչու բոլորն ընտրում են համատեղ գոյությունը։ Ոհմակի սոցիալական աստիճանների բաժանումը թույլ կապվածություն ունի սեռի ու տարիքի հետ։ Այդ գործոնները ֆիզիկական ուժի նման միայն ապահովում են օգտակար ֆունկցիաների կատարումը, և ոչ ավելին։

Եղնիկին սպանելուց հետո գայլերը վերջ են դնում որսին, քանի դեռ միսը չի վերջացել ու սովը չի ստիպել նորից գործի անցնել։

Առաջնորդ

Առաջնորդը սոցիակական ամենաբարձր կարգն է։ Այն ենթադրում է պատասխանատվություն ողջ ոհմակի համար։ Առաջնորդը լուծում է բնակության վայրի, որսի, պաշտպանության հարցերը, բոլորին կազմակերպում է, ոհմակում կարգեր է հաստատում։

Կերի հանդեպ իրավունքի իր գերակայությունը առաջնորդն օգտագործում է սեփական հայեցողությամբ։ Օրինակ՝ եթե կերը չի բավականացնում, իր բաժինը տալիս է ձագերին։ Նրա խնդիրն է բոլորի մասին հոգ տանելը, իսկ ձագերը ոհմակի ապագան են։

Եթե սոված առաջնորդն ի վիճակի չլինի ղեկավարել ոհմակը, վտանգի մեջ կհայտնվեն բոլորը, քանի որ ուտելիքի նկատմամբ նրա առավելությունը չի վիճարկվում։ Ինքդ էլ կտաս վերջին կտորդ քեզ պաշտպանված զգալու համար։

Հետաքրքիր է, որ առաջնորդը զրկված է պաշտպանված լինելու իրավունքից․ չէ՞ որ վտանգի պահերին միայն նա է պատասխանատու որոշումներ ընդունում։ Մնացածները միայն կատարում են իր հրահանգները։

Ռազմիկ

Այս կարգը կարող է զբաղեցնել ցանկացած սեռի ներկայացուցիչ։ Եթե դա էգ գայլն է, ապա պետք է զբաղվի սերնդի դաստիարակությամբ։

Ռազմիկների ամբողջությունը առաջնորդի՝ ոհմակի անվտանգությունն ու սնունդը ապահովող թիմն է։ Հարձակման դեպքում պաշտպան կանգնում են միայն ռազմիկները, իսկ ոհմակի մյուս անդամներն այլ խնդիրներ ունեն։

Ավագ ռազմիկ

Կազմակերպում է որսն ու պաշտպանությունը, առաջնորդի դերի թեկնածու է և վերջինիս մահվան դեպքում հնարավորություն ունի ստանձնել ոհմակի ղեկավարումը։

Մայր

Ավագ էգ գայլն է, որը ձագերին դաստիարակելու փորձ ունի։ Մոր պարտականությունները նա կարող է իրագործել ոչ միայն սեփական ձագերի, այլ նաև քիչ փորձառու մայրերի ձագերի նկատմամբ։ Ձագերի ծնունդը էգ գայլին մեխանիկորեն մոր կարգին չի դասում։ Ինչպես մյուս բոլորի կարգերի դեպքում, այստեղ էլ որոշակի հոգեկան ու ֆիզիկական զարգացում, կյանքի համար անհրաժեշտ որոշումներ ընդունելու կարողություն է պահանջվում։

Մոր պարտականությունների մեջ է մտնում սերնդին մեծացնելն ու նրան դաստիարակելը։ Ոհմակի վրա հարձակվելու դեպքում հենց մայրերն են թույլերին տանում անվտանգ տեղ։ Այդ նույն ժամանակ ռազմիկները կազմակերպում են պաշտպանությունը։

Ավագ մայր

Անհրաժեշտության դեպքում կարող է զբաղեցնել առաջնորդի կարգը։ Ավագ ռազմիկի հետ երբեք մրցակցության մեջ չի մտնում։ Թափուր մնացած կարգը զբաղեցնում է ամենից արժանավորն ու ոհմակը առաջնորդելու ունակը։ Ավելի ուժեղին պարզելու համար ոչ մի մենամարտ տեղի չի ունենում։

Ձագերին կերակրելու ու մեծացնելու շրջանում ոհմակի բոլոր մայրերը ընդհանուր պաշտպանության ու հովանավորության ներքո են գտնվում։

Բազմացումը

Գայլերի մոտ կյանքի այս կողմը շատ գեղեցիկ է կազմակերպված։ Տարվա մեջ մեկ անգամ ոհմակը ընտանիքների է բաժանվում, որպեսզի լույս աշխարհ բերի ու մեծացնի ձագերին։ Բազմացմանը բոլորը չեն մասնակցում։ Հիմնական պայմանը սեփական տեղն ու դերը մեծ ընտանիք-ոհմակում իմանալն է։ Դրա համար էլ նրանք, ովքեր զույգեր ունեն,  գայլերի փոքրիկ ընտանիքում ապրում է որպես երրորդ մեկը, ով օգնում է որս անել ու դաստիարակել փոքրիկ գայլերին։

Գայլերի զույգը

Գայլի զույգը ողջ կյանքի համար է։ Եթե նրանցից մեկը սատկում է, նոր զույգ չի ձևավորվում։

Խնամակալ

Պատասխանատվություն է կրում փոքրիկ գայլերին դաստիարակելու գործում։ Երկու ենթակարգ ունի՝ հոգածու դաստիարակ և քեռի։

Հոգածու դաստիարակ

Սրանք երիտասարդ արու և էգ գայլերն են, որոնք ռազմիկի կարգին չեն հավակնում։ Նրանք գտնվում են մայրերի ենթակայության տակ ու կատարում են նրանց հրահանգները՝ դաստիարակելու ու մեծացող գայլերին կրթելու հմտություններ ստանալով։ Դրանք ոհմակում նրանց առաջին պարտականություններն են։

Քեռի

Քեռին մեծ որձ գայլն է, որը սեփական ընտանիքը չունի ու օգնում է մեծացնել ձագերին։

Ազդարարող

Նախազգուշացնում է վտանգի մասին։ Որոշումներն ընդունում են ոհմակի ավելի պատասխանատու անդամները։

Գուրգեն

Սա վեցերորդ կարգն է։ Ոչ մի պատասխանատվություն բացի ավագներին լսելուց, բայց տալիս է սնվելու ու պաշտպանության իրավունքի առավելությունները։

Հաշմանդամ

Ծեր ներկայացուցիչ, որը սնվելու ու պաշտպանության իրավունք ունի։ Գայլերը հոգ են տանում իրենց ծերուկների մասին։

Հիանալի համակարգ է, այնպես չէ՞։ Հուսով եմ, արնախում գայլի մասին պատկերացումները մի փոքր խամրեցին։ Եվ առաջ եկավ բնության ու ոհմակի օրենքներով ապրող կենդանու կերպարը։ Եվ օրենքներն այս զարմացնում են իրենց գեղեցկությամբ ու գործնական լինելով։ Մենք բնությունից սովորելու շատ բան ունենք։

Իսկ իրականում գայլերը, որոնցով մեզ վախեցնում էին մանկության տարիներին, մենք ինքներս ենք, մեր հասարակությունն է, մարդկությունը։ Եվ ավելի ցածր բան չկա, քան այն, որ մենք մեր բանական ողջ ուժն ուղղում ենք մեր նմանակների  հանդեպ ատելությանը։ Ինչ լավ է լինել գայլի ոհմակի անդամ։

 Լուսինե Բրուտյան


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ոհմակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon