Ողբերգական ավտվթար

Պատահարներ 05.06.2021   11:24   306

Հունիսի 4-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։


 Պիտակներ
         ավտվթար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb