Ողբերգական ավտվթար

Պատահարներ 09.03.2021   08:26   47

Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գևորգ Չաուշի փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 34-ամյա Էդգար Մ․-ն է, իսկ մահացածը՝ նրա հայրն է՝ Սամվել Մ․-ն, որի տարիքը ճշտվում է:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb