Ողբերգական ավտովթար Գյումրիում

Պատահարներ 31.08.2020   13:25   71

Օգոստոսի 31-ին, ժամը 02։39-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու և Գերցենի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միշա Մ., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթի եզրաքարերին, ծառերին, այնուհետև՝ շրջվել ու բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 03:00-ին:

Փրկարարներն այրված ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։



 Պիտակներ
         ավտովթար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb