Ողբերգական ավտովթար Երևանում

Պատահարներ 18.11.2020   13:10   20

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Թևոսյան-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Ա․ Մկրտչյանի վարած Opel մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Լ․ Պարոնյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

 Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ի վարորդի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է, ինչից հետո նա դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Volkswagen-ին, և այնուհետև հիվանդանոցում մահացել է։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb