Ողբերգական ավտովթար

Պատահարներ 25.02.2021   11:40   67

Երևանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել է գետնանցումի երկու բետոնե հենասյուներին, կոտրել դրանք և առաջ ընթանլով, բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մինչ բժիշկների ժամանումը «Կինո Հայրենիքի» աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մինչ վթարի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչը, շտապօգնության կայանից ահազանգէ ստացվել, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb