Ողբերգական ավտովթար

Պատահարներ 09.10.2020   11:01   27

Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 25-րդ կմ-ին «KIA Optima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Համլետ Ս․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը (Գալյա Մ., ծնված 1995 թ.) տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։



 Պիտակներ
         Ողբերգական ավտովթար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb