Ողբերգական ավտովթար

Պատահարներ 14.11.2019   13:30   510
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր՝ ժամը 09:43-ին, Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից Արցախի ԱԻ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտակերտ-Վարդենիս մայրուղու 65-րդ կմ-ին՝ դեպի Հավսաթաղ տանող ճանապարհի 4-րդ կմ-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կամրջից ընկել (8-9մ բարձրությունից) Թարթառ գետը:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել Շահումյանի ՇԱԻ բաժնի ՀՓՋ փրկարարները, շտապ օգնության բուժանձնակազմը և ոստիկանության շրջանային բաժնի աշխատակիցներ:

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ՝ ՀՀ Էջմիածին քաղաքի բնակիչ Մ. Ղ.-ն (ծնվ. 1978 թ.) և ուղևորներ՝ ՀՀ Երևան քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն (ծնված 1975 թ.) և Մարտակերտի շրջանի Վանք համայնքի բնակիչ Ա. Ա.-ն (ծնված 1986 թ.) տեղում մահացել են:



 Պիտակներ
         ավտովթար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon