Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Իրազեկիչ 24.03.2021   15:49   42

Հանրապետության տարածքում մարտի 24-ի ցերեկը, 25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում ինտենսիվ։ 

ՀՀ ԱԻՆ տեղեկացնմամբ՝ մարտի 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25մ/վ։ Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը, 25-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 24-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, 26-ի երեկոյան ժամերին, 27-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


 Պիտակներ
         անձրև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb