Օդի ջերմաստիճանը կհասնի +22 աստիճանի

Իրազեկիչ 23.04.2019   10:03   528
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն Ֆեյսբուքի էջում գրել է․

Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-27-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա հետ համեմատած ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Օր-օրի տաքանալով 2-3 աստիճանով՝ արդեն ապրիլի 27-ին լեռնային բնակավայրերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +13․․․+16, նախալեռնային բնակավայրերում՝ +18․․․+20, հովտային բնակավայրերում՝ +20․․․+22 աստիճանի։

Երևանում նույնպես այսօր ցերեկվա +8․․․+10 աստիճանին ապրիլի 27-ին կփոխարինի +20․․․+22 աստիճան տաքը։ 
Ապրիլի 22-ին տեղումները շրջանների մեծ մասում կշարունակվեն, լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կտեղա ձյուն, այսօր կշարունակվեն նաև ուժեղ քամիները, առանձին վայրերում քամու արագությունը կհասնի 15-20 մ/վրկ։

Ապրիլի 23-24-ին ցիկլոնը կսկսի թուլանալ, և տեղումները կլինեն առանձին հատվածներում և շատ կարճատև, իսկ ապրիլի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գագիկ Սուրենյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon