Ոչնչացվել է ադրբեջանական մոտոհրաձգային 1 գումարտակ, ուժեղացված հրետանային դիվիզիոնով և ՀՆ ջոկատով

Իրադարձային 07.10.2020   16:48   28

Արցախի պաշտպանության բանակի փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում խոցված ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստին կից ոչնչացվել է գրեթե մի ամբողջ մեծ զորամաս: 

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Լրաճշտված տվյալների համաձայն՝ պահեստին կից ոչնչացվել է ադրբեջանական մոտոհրաձգային 1 գումարտակ, ուժեղացված հրետանային դիվիզիոնով և հատուկ նշանակության ջոկատով: Դա կարելի է ասել՝ կազմում է մի ամբողջ մեծ զորամաս»,-նշել է Հովհաննիսյանը:

Նա գրել էր, որ նավթամթերքի պահեստի կողքին գտնվող զորանոցում հակառակորդն ունի մոտ 200 զոհ։



 Պիտակներ
         ադրբեջանական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb