«Ոչ մի մեկնաբանություն». Անդրանիկ Մակարյան

Իրադարձային 05.03.2021   11:48   91

Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը հրաժարվեց մեկնաբանել Գլխավոր շտաբի  բարձրաստիճան սպաների հայտարարությունը, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը:

Նշենք, որ Անդրանիկ Մակարյանը չի ստորագրել այդ հայտարարության տակ։«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցին, թե ինքը չի՞ միացել հայտարարությանը, չի՞ կիում բարձրաստիճան սպաների մտահոգությունը, նա պատասխանեց. «Առանց որևէ մեկնաբանության»:

Միևնույն ժամանակ նա նշեց. «Հայկական բանակի բոլոր զինվորականները  բանակի մեջ են և նրա կողքին»:

Ա. Մակարյանը չպատասխանեց նաև  լրագրողների մյուս հարցին՝ արդյո՞ք  ԳՇ հայտարարությունը պետական հեղաշրջման փորձ է. «Ես ոչինչ չեմ կարող ասել և մեկնաբանություն չեմ անում: Ոչ մի մեկնաբանություն»: 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb