Օբրայենը ԼՂ հարցի բանակցություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ է համարում

Աշխարհ 08.10.2020   11:04   23

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը հայտարարել է, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ռոբերտ Օբրայենն այս մասին ասել է Լաս Վեգասի Նևադա նահանգի համալսարանում  ունեցած ելույթում:

«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հիմնարար տարբերություններ կան։ Բայց նույնիսկ հաշվի առնելով դա ՝ կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ համատեղ: Օրինակ ԼՂ հակամարտությունը, այստեղ մենք նույն կողմում ենք՝ համանախագահելով ԵԱՀԿ Մինսկի խմբում և փորձելով խաղաղություն հաստատել կովկասյան տարածաշրջանում», - ընդգծել է նա:



 Պիտակներ
         ԼՂ հարց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb