Օբամայի գիրքը վաճառքի առաջին օրը ռեկորդ է սահմանել

Աշխարհ 19.11.2020   19:15   29

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է դառնալ տարվա ամենավաճառվող գրքի հեղինակը։ Նրա հուշագրությունների առաջին հատորը ՝ «Ավետյաց Երկիր»-ը, ռեկորդ է սահմանել վաճառքի առաջին օրը՝ նոյեմբերի 18-ին. այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:

ԶԼՄ-ները մեջբերում են Penguin Random House հրատարակության հայտարարությունը, որի համաձայն՝ երեքշաբթի ԱՄՆ-ում և Կանադայում վաճառել են 887 հազար օրինակ, ներառյալ նախնական պատվերով գրքերը: Միացյալ Նահանգների և Կանադայի համար 3,4 մլն օրինակ է տպագրվել։

2018 թվականին Օբամայի կնոջ ՝ Միշել Օբամայի հուշագրությունների «Կայացում» գիրքը շուկայում հայտնվելու առաջին օրը վաճառվել էր  725 հազար օրինակով:

Բարաք Օբաման ԱՄՆ նախագահ է եղել 2008-2016թթ: Իր նոր գրքում նա խոսում է  արտաքին քաղաքականության անհաջողությունների ու հաղթանակների մասին, պատմում մանկության ու քաղաքական դաշտում իր կայացման մասին։


 Պիտակներ
         Օբամա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb