Օբաման խոստովանել է՝ ինչու չճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իրադարձային 13.04.2021   15:10   45

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Նախագահ Օբաման իր «A Promised Land» գրքում անդրադարձ է կատարում իր կողմից «Ցեղասպանություն» եզրույթը 2009թ. չօգտագործելուն: Ի տարբերություն ներկայումս շրջանռվող տեսության առ այն, թե պատճառը հայ-թուրքական բանակցություններն էին, մեջբերում եմ հետևյալ հատվածը, որտեղ Օբաման բառացի ասում է հետևյալը.

«Լուրջ պատճառ կար այդ ժամանակ նման հայտարարություն չանելու համար: Թուրքերը չափազանց զգայուն են այդ խնդրի շուրջ և մենք կարևոր բանակցությունների մեջ էինք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերելու հարցի հետ կապված»:

Ակնհայտ է, որ այն ժամանակվա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այսօրվա հաշտեցման գործընթացների միջև ընդհանուր ոչինչ չկա: Պարզապես հիմա թուրքական գործոնը էապես նվազել է Վաշինգտոնի համար»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb