Հերյուրանքի վիբրացիան շարունակվում է. օդում կախված հարցերը անպատասխան են մնում. ու՞ր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը

Իրադարձային 15.04.2019   17:16   127
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

800 մլն օֆշորային դոլարը Շինծու և «կարված գործերը» Նոր Հայաստանի իշխանությունների գործելաոճ -2

9 ամիս շարունակ ՀՔԾ-ն փորձում էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային լեգենդին՝ այն է օֆշորային հաշվիների վրա 800 մլն դոլար ունենալու հեքիաթին, որևէ փաստացի հիմնավորում տալ։ Անարդյունք։

Ավելին, գործը վարող նույն քննիչը նախկին իշխանությունների օրոք ևս 1 տարի տևած քննչական գործողությունների շրջանակում էլ նույն արդյունքն էր արձանագրել՝ չկարողանալով որևէ հանցակազմ գտնել։ Փաստացի օֆշորային գործի 2 տարվա քննությունը բախվեց իրականության պատին՝ Միհրան Պողոսյանին վերագրովող 800 մլն օֆշորային դոլարը՝ սուտ է։

Սուտ, որը շարունակաբար ներկայացվում էր հասարակությանը՝ հարվածելով Միհրան Պողոսյանի անվանն ու համբավին։ Տևական ժամանակ հասարակությանը հրամցվում էր, թե Պողոսյանի օֆշորային հաշվիների վրա հարյուր միլիոնավոր դոլարների գումար է նստեցվել։ Ավելին՝ միջազգային այն նույն բանկը, որի միջոցով իբր արվել էին այդ 800 մլն օֆշորային դոլարի գործարքները, հերքել էր ակնհայտ այս ապատեղեկատվությունը։ Սակայն, առարկայական փաստն այս ևս անտեսվեց։

Եվ այսօր «օֆշորային սկանդալի» շրջանակում ոչինչ չհայտնաբերելով՝ Միհրան Պողոսյանին ներկայացվում է մի քանի մլն դրամի վատնումի մեղադրանք։ Իսկ ո՞ւր կորավ 2 տարի թմբկահարվող 800 մլն դոլարը։

Օփիում՝ ժողովրդին. Միհրան Պողոսյանի նկատմամբ «արագի մեջ» քրեական գործ հարուցելը ևս մեկ փաստարկ է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե իրավական գործողությունների միջոցով իրականությունը պարզելը կամ եղած ինչ-որ կասկածները հիմնավորել կամ հերքելն է, այլ բառացի «գործ սարքելն է»։ Սա պարզապես անհեթեթություն է։

Ընդ որում, վկայի կարգավիճակ ունեցող Միհրան Պողոսյանին «ափալ-թափալ» մեղադրանք է առաջադրվում, այն պարագայում, երբ նա բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել տեսակապի միջոցով պատասխանել բոլոր հարցերին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նման պրակտիկա բազմիցս կիրառվել է քննչական և դատավարական բազմաթիվ գործերի շրջանակներում։ Այսպիսով, փաստում ենք, որ նպատակը ոչ թե արդար քնությունն ու իրականությունը պարզելն է, այլ Միհրան Պողոսյանին ամեն գնով մեղադրանք առաջադրելը։ Սա օճառե փուչիկ է, անկասկած կպայթի. ցավալին այն է, որ բարձրագոչ խոստումներ իրականացնելու փոխարեն՝ այն փչում են: Հեյ գիտի հայ դասական. «...ձայն բարբառոյ յանապատին ավելի քան երբեք այժմեություն մըն է»:

Հայտնում ենք, որ Միհրան Պողոսյանը օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու է արդարության վերականգնման և իր անվան հետ կապվող շինծու մեղադրանքների ու ասեկոսեների էջը մեկընդմիշտ փակելու համար։ Միհրան Պողոսյանի գրասենյակ

Միհրան Պողոսյանի գրասենյակ


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Միհրան Պողոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon