Ո՞ւմ վրա են դնում հույսները․ Արսեն Ջուլֆալակյան

Տեսանկյուն 10.04.2021   10:25   65

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

«Միշտ հետաքրքիր է եղել՝ ինչի՞/ու՞մ վրա են դնում հույսները տարածաշրջանի այն քաղաքական ուժերը, որոնք ընդգծված հակառուսական են։

Այնքան ամեն ինչ ակնհայտ է, որ նույնիսկ պետք չէ օրինակներ բերել, թե ինչ է լինում այն երկրների հետ, որոնք այդ գիծն են փորձում առաջ տանել։ Երկու բառով ասած՝ վերածվում են առնվազն ձախողված պետության(failed state)։

Ասածս բնավ չի նշանակում, որ պարտադիր պետք է պրոռուսկան լինել, բայց հակառուսական հաստատ չպետք է լինել։ Դրանք տարբեր բաներ են, հասկացողները կհասկանան։ 

Չնայած, ֆոնը պահելու համար արժի նաև այդպիսի ուժեր ունենալ։ Բացի ամեն ինչից, դա նաև հավանաբար շահութաբեր է։
հ.գ. ինչ որ առումով ափսոս են այն մարդիկ, ովքեր գաղափարային առումով օգտագործվում են»։


 Պիտակներ
         Արսեն Ջուլֆալակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb