Նյու Յորքի աղբի թանգարանը

Art News 21.05.2020   22:30   1005

Նյու Յորք այցելած զբոսաշրջիկները իրենց հանգստի ծրագրի մեջ կարող են մտցնել քաղաքի ամենաանսովոր թանգարան՝ Աղբի թանգարան այցելությունը։ Թանգարանի անվանումից կարելի է կռահել, որ նրա ցուցանմուշները քաղաքի աղբամաններից հավաքած աղբն է։ Տպավորվող այցելուները պետք է հիշեն, որ «աղբ» դառնալուց առաջ այս ցուցանմուշները կենցաղի տարբեր մասեր են եղել՝ ամաններ, լուսամփոփներ, կահույք, տեխնիկա ու նույնիսկ արվեստի գործեր։

Անսովոր այս թանգարանի հիմնադիրը տեղի բնակիչներից մեկն է՝ միստր Մոլինան։ Հավաքածուի առաջին նմուշները նա պահել է սեփական ավտոտնակում, բայց երբ դրանք այլևս չեն տեղավորվել այնտեղ, որոշել է թանգարան բացել։ Ներկայումս Աղբի թանգարանը ամբողջ երկհարկ շինություն է զբաղեցնում, հավաքածուի նմուշները հստակ համակարգված են, և դրանից այն ավելի հետաքրքիր տեսք է ստանում։

Հին լամպեր ու լուսամփոփներ, նկարների ու ցուցապաստառների, թերթերի ու ամսագրերի, տեխնիկայի մեծ հավաքածու․ սա առարկաների այն քիչ մասն է միայն, որը կարող եք տեսնել նյույորքյան թանգարանում։ Ամեն օր թանգարանի աշխատակիցները աղբարկղերից տարբեր իրեր են բերում ու մանրամասն խորհրդակցելուց հետո որոշում՝ արդյո՞ք դրանք հարմար են հավաքածուն լրացնելու համար։ Հետաքրքիր է նաև այն, որ թանգարանի տերը ոչ միայն աղբարկղերից հավաքում է հետաքրքիր հնությունները, այլ նաև նորոգում է դրանք։ Թանգարանում ներկայացված տեխնիկական սարքերից շատերն էլ սարքին են։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon