Նվազեցվել են սրտի ստենտավորման գները

Իրադարձային 14.01.2020   11:35   117
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կրկին անդրադառնաք «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին: Այո, առողջապահության նախարարությունը վճռական է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ:

Իսկ հիմա խոսենք փաստերով`

Ապատեղեկատվություն 2. Սրտի ստենտավորման արժեքը պետության հետ կապ չունի, քանզի ստենտներ ներկրողներն ու ծառայություններ մատուցողները եկել էին տրեստային համաձայնության, իսկ ծավալներն աճել էին առողջապահական բյուջեի մեծացման հաշվին:

Պատասխան. Սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելումը և բուժումը՝ այդ թվում սրտի ստենտավորման ծառայությունների պետական պատվերի շրջանակներում ներդրումը և զարգացումը պետական քաղաքականություն է և միտված է առողջապահական ցուցանիշների բարելավմանը:

Այն պնդմանը, թե «ստենտավորման արժեքը պետության հետ կապ չունի, քանզի ստենտներ ներկրողներն ու ծառայություններ մատուցողները եկել էին տրեստային համաձայնության», հարկ է նշել, որ բանակցությունները տարվել են առողջապահության նախարարության կողմից: Արդյունքում` 2018թ. հունիսի 28-ին եռակողմ փոխըմբռնման հուշագիր է կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև:

Հուշագրով նպատակ է դրվել ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը: Հղումը` http://old.moh.am/?fbclid=IwAR1gJkC2QHTcRIMRre8vomhCnw4xEpM6cuhMULFmHbOELZwXbXE6k4gz-ME#1/1377:

2018 թվականի հուլիսից «սրտի անհետաձգելի վիրահատություններ (ստենտի տեղադրումով)» ծրագրում ներառվել է նաև դեղապատ ստենտի տեղադրումը և վերանայվել է գնային քաղաքականությունը, արդյունքում՝ կորոնար անոթների ստենտավորում մեկ դեղապատ ստենտով ծառայության արժեքը նվազել է 30,55%-ով:

Գնային քաղաքականությունը մշակվել է ծառայությունների գնագոյացման հաշվարկների հիման վրա: Ստենտավորման ծառայությունների ծավալների աճը պայմանավորված է գնային քաղաքականությամբ, ֆինանսավորման ծավալների ավելացմամբ, իրազեկման աշխատանքների ակտիվացմամբ, ախտորոշման-ճշտման գործիքակազմի հագեցվածության ավելացմամբ:

Արդյունքում` շուրջ 6000 մարդու կատարվել է սրտի վիրահատություն` պետական պատվերով:

Շարունակելի...



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon