Նոյեմբերյանում աղիքային ինֆեկցիայից տուժած քաղաքացիներն ապաքինվում են

Իրադարձային 07.01.2021   12:06   43

Նոյեմբերյան համայնքում աղիքային ինֆեկցիայի հետևանքով բուժհաստատություններում հայտնված քաղաքացիներն ապաքինվում են, արդեն կան դուրս գրվածներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը նշեց, որ բուժհաստատությունում գտնվող վեց քաղաքացիների հիմնական մասը դուրս է գրվել:

«Հիմնականում տուժած քաղաքացիների առողջական վիճակը նորմալ է, որևէ լուրջ խնդիր չկա: Արդեն կան դուրս գրումներ»,-ասաց Կարեն Աբազյանը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժած քաղաքացիներն օգտագործել են Ջուջևան բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող աղբյուրի ջուրը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջուրը չի համապատասխանում սանիտարահամաճարակային կանոնների պահանջներին: Կարեն Աբազյանը տեղեկացրեց, որ ներկայում խողովակներ են փոխվում, այնուհետև կիրականացվի մանրէազերծում:

«Պայմանավորվել ենք, որ կրկին ջրի նմուշառում կարվի, եթե հաստատվի, որ արդեն խնդիր չկա, նոր ջուրը կմիացնենք»,-ասաց համայնքի ղեկավարը:


 Պիտակներ
         աղիքային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb