Նոյեմբերյանում 9 ուսուցիչ վարակվել է կորոնավիրուսով

Հրատապ 11.09.2020   12:22   31

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցի 8 ուսուցչի, իսկ ավագ դպրոցի մեկ ուսուցչի մոտ կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել: 

Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Բուդաղյանը կայքի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ իրենց դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։

Ըստ կայքի՝ թեև մի քանի աղբյուրից ճշտվել է Նոյեմբերյանի թիվ 2  հիմնական դպրոցի ուսուցիչների մոտ կորոնավիրուսի զանգվածային վարակման դեպքի մասին լուրը, սակայն դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե չի կարող վստահ լինել, որ իր հետ խոսողը լրագրող է:

Աղբյուրի տեղեկություններով, դպրոցը 10 օրով փակվել է։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb