«Նուվել դ՛Արմենի»-ի թերթի խմբագրության վրա հարձակումը ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ

Իրադարձային 21.10.2019   11:03   48
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆրանսիայում հրապարակվող «Նուվել դ՛Արմենի» (Nouvelles d’Arménie) թերթի խմբագրությունը  հոկտեմբերի 20-ի առավոտյան թալանել են: Գողացել են խմբագրական 3 համակարգիչ և տեսախցիկ: Այս մասին հայտնում է «Նուվել դ՛Արմենի» կայքը։

Նշվում է, որ երեկոյան հրապարակման համար տպարան պետք է ուղարկվեր հերթական համարը։

«Համակարգիչները, որոնք որևէ շուկայական արժեք չեն ներկայացնում, պարունակում էին մեր լրատվամիջոցների հաջորդ թողարկման մակետը և մի շարք կարևոր տվյալներ՝ հասցների ֆայլեր, հարցազրույցներ և այլն»,-ասվում է կայքում։

Նշվում է, որ խմբագրակազմը հետևողականորեն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, ժխտողականության քրեականացմանը և ներկայումս՝ քրդերի պաշտպանությանը թուրքական ագրեսիայից:

Արա Թորանյանը (խմբագիր) շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, մասնակցել էր CCAF- ի և Բեռնար-Հենրի Լեվիի կողմից մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կազմակերպված հանդիպմանը, իսկ երեքշաբթի, հոկտեմբերի 15-ին՝ Ժան-Քրիստոֆ Լագարդի հետ  կայացած հանդիպմանը։

Ասվում է, որ զգայուն տվյալներ պարունակող համակարգիչներ գողացվել էին նաև 2006 թվականին հայկական համայնքի տարբեր պաշտոնյաներից:

«Նուվել դ՛Արմենի»-ի խմբագրության վրա հարձակումը դատապարտել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,-թվիթերում գրել է դեսպանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Նուվել դ՛Արմենի»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon